18:46  ,  22 փետրվարի, 2024

ՉԼ․ Լեւանդովսկին գերազանցել է Մեսիի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դարպասը գրավելու շնորհիվ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գերազանցել է կատալոնական ակումբում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տարիքային ռեկորդը։

Լեւանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլ խփած ավագագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» պատմության մեջ։ Լեւանդովսկին աչքի է ընկել 35 տարեկան եւ 184 օրականում։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի») «Բարսելոնայի» հետ գոլի հեղինակ է դարձել 2021թ․ մարտի ՊՍԺ-ի դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (1:1) 33 տարեկան եւ 269 օրականում։

«Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English