18:14  ,  22 փետրվարի, 2024

Տոնի Կրոս․ Դարձյալ կխաղամ Գերմանիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը 2,5 տարվա դադարից հետո կվերադառնա Գերմանիայի հավաքական։ Այդ մասին նա գրառում է արել սոցիալական ցանցերում։ Տոնի Կրոսը կմասնակցի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ին։

«Մարտից ես դարձյալ կխաղամ Գերմանիայի հավաքականում։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ մասին խնդրել է մարզիչը։ Ես պատրաստ եմ դրան եւ վստահ եմ, որ Եվրոպայի առաջնությունում թիմի հետ մեզ ավելին է սպասվում, քան ակնկալում են երկրպագուները»,- գրել է Կրոսը։

34-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 2010-2021 թվականներին՝ 106 խաղում խփելով 17 գոլ։ Նա 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում