17:44  ,  22 փետրվարի, 2024

Իսպանիայի հավաքականը երկարաձգեց պայմանագիրը Լուիս դե լա Ֆուենտեի հետ

Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը Իսպանիայի ազգային հավաքականի 62-ամյա գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ, հաղորդում է կազմակերպության կայքը։

Լուիս դե լա Ֆուենտեն ազգային թիմը կգլխավորի մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Լուիս դե լա Ֆուենտեի օրոք Իսպանիայի հավաքականը 10 խաղում տարել է 8 հաղթանակ, դարձել է 2023թ․ Ազգերի լիգայի գավաթակիր, նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում