13:47  ,  21 փետրվարի, 2024

«Ինտերը» Ինձագիի օրոք առաջին անգամ տարավ 9 անընդմեջ հաղթանակ

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերն» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի օրոք առաջին անգամ տարավ 9 անընդմեջ հաղթանակ բոլոր մրցաշարերում, հաղորդում է Opta Sports-ը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Միլանում 1:0 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Ինտերը» նախորդ 9 խաղերում 6 հաղթանակ է տարել Իտալիայի առաջնությունում, 2 հաղթանակ՝ Իտալիայի Սուպերգավաթում եւ 1 հաղթանակ այժմ Չեմպիոնների լիգայում։

«Աթլետիկո» - «Ինտեր» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա փետրվարի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում