18:23  ,  20 փետրվարի, 2024

Անչելոտին Մոդրիչին առաջարկել է մարզչական կարիերա սկսել իր շտաբում

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին առաջարկել է մարզչական կարիերա սկսել իր շտաբում, հաղորդում է The Athletic-ը։

Մոդրիչը շնորհակալություն է հայտնել Անչելոտիին, սակայն դեռ չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ նա պայմանագիր կկնքի սաուդյան կամ ամերիկյան ակումբի հետ։

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում