15:36  ,  20 փետրվարի, 2024

Ջենարո Գատուզոն հեռացավ «Մարսելից»

Ֆրանսիական «Մարսելը» պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից իտալացի Ջենարո Գատուզոյի հեռանալու մասին։

Ակումբը շնորկալություն է հայտնել Գատուզոյին եւ նրա մարզչական շտաբին մեծ ներդրման եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։

Գատուզոն «Մարսելը» գլխավորել էր 2023թ․ սեպտեմբերին։ Այս տարի «Մարսելը» Ֆրանսիայի առաջնությունում չի տարել ոչ մի հաղթանակ․ 3 ոչ ոքի, 2 պարտություն։

22 տուրից հետո «Մարսելը» 30 միավորով 9-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում