14:29  ,  15 նոյեմբերի, 2012

Անդրեյ Վորոնինը «պայքարում է» հիվանդության դեմ գիշերային ակումբում

Դյուսելդորֆի «Ֆորտունայում» վարձավճարով հանդես եկող ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Վորոնինը այցելել է գիշերային ակումբ, հայտնում է Bild-ը: Նույն օրն առավոտյան ֆուտբոլիստը «Ֆորտունայի» մարզչական շտաբին տեղեկացրել էր, որ նա վատառողջ է, եւ այդ պատճառով բաց էր թողել մարզումը: Գերմանական ակումբի ղեկավարությունը տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություններ չի տալիս, սակայն սպասվում է, որ 33 ուկրաինացին կտուգանվի:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անդրեյ Վորոնինը մասնակցել Գերմանիայի առաջնության 9 խաղի եւ կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում