12:46  ,  13 փետրվարի, 2024

Մասկերանո․ Մեսին կարող է լինել Արգենտինայի օլիմպիական հավաքականում

Ֆուտբոլի Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ցանկանում է Փարիզի Օլիմպիական խաղերում տեսնել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

«Բոլորը գիտեն Մեսիի հետ մեր ընկերության եւ նրա նկատմամբ իմ վերաբերմունքի մասին։ Նրա նման խաղացողը կարող է լինել Արգենտինայի օլիմպիական հավաքականում եւ օգնել մեզ Փարիզի Խաղերում, բայց ամեն ինչ կախված կլինի Մեսիի ցանկությունից»,- Մասկերանոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Արգենտինայի օլիմպիական հավաքականը նվաճել է Փարիզի Խաղերի ուղեգիր ընտրական մրցաշարի վճռական խաղում բրազիլացիներին 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ։ Բրազիլիան չի նվաճել օլիմպիական ուղեգիր։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում