12:08  ,  13 փետրվարի, 2024

Անչելոտի․ Մադրիդցի երկրպագուների համար Չեմպիոնների լիգան ամենակարեւոր մրցաշարն է

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է իր ղեկավարած թիմի վիճակը գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ։ Թիմերը կհանդիպեն Գերմանիայում փետրվարի 13-ին։

«Մենք լավ մարզավիճակում ենք, մոտիվացված ենք եւ լիցքավորված։ Մենք շատ ենք հավանում այս մրցաշարը։ Մադրիդցի երկրպագուների համար Չեմպիոնների լիգան ամենակարեւոր մրցաշարն է, քանի որ այստեղ մենք ունեցել ենք մեծագույն նվաճումներ։

Առաջիկա խաղում մեզ սպասում է ուժեղ մրցակից, որը խաղում է բարձր ինտենսիվությամբ։ Պետք է կատարյալ խաղանք պաշտպանությունում։

Արդյունքների տեսանկյունից՝ հնարավոր է, որ իմի լավագույն մրցաշրջանն է։ Մենք երկու պարտություն ենք կրել։ Ձեւավորվել է ամուր, լուրջ, մոտիվացված թիմ, որի ներսում հրաշալի մթնոլորտ է։ Ֆուտբոլիստների վարպետության շնորհիվ մենք մեր լավագույն խաղամակարդակին ենք հասել։

Կձգտենք առավելագույն հաջողության Չեմպիոնների լիգայում եւ կսկսենք «Լայպցիգի» հետ դիմակայությունից»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«ՌԲ Լայպցիգ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում