23:11  ,  12 փետրվարի, 2024

«Ռեալի» ավտոբուսը հայտնվել է ՃՏՊ-ում

Մադրիդի «Ռեալի» ավտոբուսը Գերմանիայի Էրֆուրտ - Լայպցիգ մայրուղում հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարում, հաղորդում է Elchiringuito tv-ն։ Մեկ այլ ավտոմեքենայի վարորդ փորձել է տեսանկարահանել Արքայական ակումբի ավտոբուսը եւ կորցրել է մեքենայի կառավարումը՝ բախվելով ավտոբուսին։ Տուժածներ չկան։

«Ռեալը» Գերմանիա է մեկնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին։ Արքայական թիմը չէր կարողացել վայրէջք կատարել Լայպցիգում տեղի օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով։ Էրֆուրտ քաղաքից մինչեւ Լայպցիգ 160 կմ է։

«ՌԲ Լայպցիգ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում