21:10  ,  12 փետրվարի, 2024

«Ռեալը» ստիպված է եղել Էրֆուրտից ավտոբուսով մեկնել Լայպցիգ

Մադրիդի «Ռեալը» մեկնել է Գերմանիա՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին։ Արքայական թիմը չի կարողացել վայրէջք կատարել Լայպցիգում տեղի օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով։

«Ռեալը» Մադրիդից մեկնել է Գերմանիայի Էրֆուրտ քաղաք, որտեղից ստիպված է եղել ավտոբուսով մեկնել Լայպցիգ, հաղորդում է Marca-ն։ Երկու քաղաքների միջեւ տարածությունը 160 կմ է։

«ՌԲ Լայպցիգ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English