22:47  ,  12 փետրվարի, 2024

Չավին արդեն հաջորդ ամիս կհեռացվի, եթե ձախողվի ՉԼ-ի 1/8 եզրափակիչում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է արդեն հաջորդ ամիս հեռացնել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիին, եթե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չհաղթահարի Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» արգելքը, հաղորդում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել նախավերջին տեղում գտնվող «Գրանադային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3: «Բարսելոնան» 51 միավորով երրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 10 միավոր։

Չավին հայտարարել է, որ հունիսի 30-ին կլքի պաշտոնը։ Նա 2021թ․ նոյեմբերից է գլխավորում «Բարսելոնան», որը նրա օրոք անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English