16:09  ,  12 փետրվարի, 2024

Մբապեի մոր դիրքորոշումը խանգարում է «Ռեալի» հետ համաձայնությանը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մոր դիրքորոշումը ֆինանսական պահանջների հարցում խանգարում է Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնությանը, հաղորդում է իսպանական Marca-ն։

Ֆայզա Լամարին Կիլիան Մբապեին ֆուտբոլային գործակալն է եւ պահանջում է որոշակի պայմաններ, որոնք անընդունելի են Արքայական ակումբի ղեկավարության համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեի մայրը պահանջել է 120 միլիոն եվրո միանվագ բոնուս «Ռեալի» հետ այս ամռանը պայմանագիր կնքելու համար։

Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English