17:07  ,  12 փետրվարի, 2024

«Բայերի» տնօրեն․ Վստահ եմ, որ Ալոնսոն կմնա Լեւերկուզենում

Բունդեսլիգայի առաջատար Լեւերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Սիմոն Ռոլֆեսը վստահ է, որ թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամռանը չի հեռանա ակումբից։ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։

«Այո, ես վստահ եմ, որ Ալոնսոն կմնա Լեւերկուզենում։ Պատճառներից մեկը նրա պայմանագիրն է։ Մյուս պատճառն այն է, որ նա եւ նրա ընտանիքը իրենց լավ են զգում Լեւերկուզենում։

Ալոնսոն գիտի, թե ինչ ունի այս ակումբում։ Նա շատ լավ թիմ է ստեղծել, որը հրաշալի հեռանկար ունի։ Կազմում փոփոխություններ չեն սպասում։ Հաջորդ մրցաշրջանում էլ մենք կունենանք հզոր թիմ»,- Սիմոն Ռոլֆեսի խոսքը մեջբերում է This is Anfield-ը։

Ալոնսոն չէր բացառել «Լիվերպուլի» հետ բանակցությունները, սակայն հորդորել էր սպասել մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Գերմանացի Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English