10:29  ,  12 փետրվարի, 2024

Մյուլեր․ Այս խաղը բացարձակ մղձավանջ էր, բայց պայքարը տիտղոսի համար դեռ չի ավարտվել

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի 21-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերից» կրած 0:3 հաշվով պարտությունից հետո գրառում է արել սոցիալական ցանցերում։

«Այս խաղը բացարձակ մղձավանջ էր, բայց պայքարը տիտղոսի համար դեռ չի ավարտվել։ Շնորհավարում ենք մեր մրցակիցներին Լեւերկուզենից։ Նրանք անհավանական հաղթական շարք են ցուցադրում։

Հիմա մենք պետք է կարգի բերեք մեր գործերը։ Իսկ հաջորդ կարեւոր հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի»,- գրել է Մյուլերը։

«Բայերը» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բավարիան» երկրորդն է՝ 50 միավոր։

Փետրվարի 14-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալվի Հռոմի «Լացիոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում