18:05  ,  11 փետրվարի, 2024

ԵԱ․ Հայաստանի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Փետրվարի 12-20-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հայասստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 17 ծանրորդով:

Տղամարդկանց հավաքականի կազմում են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Պահեստայիններ՝ Գառնիկ Չալոյանը (61 կգ) եւ Արա Աղանյանը (96 կգ):

Կանանց հավաքականում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանրդա Գրիգորյանը (55 կգ) , Իզաբելա Յայլյանը (55 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ)  եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 13-ից:  

ԵԱ, Հայաստանի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Փետրվարի 13, 19:00 (Երեւանի ժամանակ)

Ալեքսանդրա Գրիգորյան, 55 կգ (երկամարտի նախնական հայտ՝ 193 կգ)

Իզաբելա Յայլյան, 55 կգ (նախնական հայտ՝ 193 կգ)

Փետրվարի 14, 22:00

Գոռ Սահակյան, 67 կգ (նախնական հայտ՝ 320 կգ)

Փետրվարի 16, 22:00

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)

Փետրվարի 17, 19:00

Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 370 կգ)

Փետրվարի 18, 19:00

Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)

Փետրվարի 18, 22:00

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Հակոբ Մկրտչյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Փետրվարի 19, 16:00

Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 395 կգ)

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 395 կգ)

Փետրվարի 19, 19:00

Պետրոս Պետրոսյան, 109 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Փետրվարի 19, 22:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 240 կգ)

Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 240 կգ)

Փետրվարի 20, 18:00

Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 440 կգ)

Հայաստանի թիմը Սոֆիայի մրցահարթակում կպայքարի նաեւ օլիմպիական վարկանիշների համար: Տղամարդկանց հավաքականն արդեն ապահովել է երեք ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս