21:14  ,  10 փետրվարի, 2024

Կատարը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Ասիայի գավաթը

Ֆուտբոլի Կատարի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Ասիայի գավաթը։

Կատարում անցկացված առաջնության եզրափակիչում կազմակերպիչ երկրի թիմը մրցեց Հորդանանի հավաքականի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ալ Սադի» հարձակվող Ակրամ Աֆիֆը, որը երեք գոլն էլ խփեց 11-մետրանոցից։

2019թ․ Ասիայի գավաթի եզրափակիչում Կատարը հաղթել էր Ճապոնիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում