11:15  ,  10 փետրվարի, 2024

Իտալիայի Ա Սերիա․ Հունվարի լավագույն ֆուտբոլիստը

Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչն արժանացել է Իտալիայի Ա Սերիայի անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է Իտալիայի առաջանության թվիթերյան էջը։

Հունվարին Դուշան Վլահովիչն Իտալիայի առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման, խփել վեց գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։

Հունվարին «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթել է «Սալերնիտանային», 3:0 հաշվով՝ «Սասուոլոյին», 3:0 հաշվով՝ «Լեչեին», 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Էմպոլիի» հետ եւ 53 միավորով երկրորդն է։ Առաջատար «Ինտերն» ունի 57 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում