20:01  ,  9 փետրվարի, 2024

«Ստրանջայի» մրցաշար. Արթուր Սահակյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Բուլղարիայում անցկացվող բռնքամարտի «Ստրանջայի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Սահակյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի չեմպիոնը 4:1 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովին։

Եզրափակիչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում