02:13  ,  8 փետրվարի, 2024

Մբապեի գոլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն ընդունեց «Բրեստին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

ՊՍԺ-ից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, պորտուգալացի պաշտպան Դանիլու Պերեյրան եւ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

ՊՍԺ - «Բրեստ»՝ 3:1

Կիլիան Մբապե, 34, Դանիլու Պերեյրա, 37, Գոնսալու Ռամուշ, 90+2 - Սթիվ Մունիե, 65

Հեռացում՝ Լիլիան Բրասիե («Բրեստ»), 69, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English