13:01  ,  7 փետրվարի, 2024

ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցակիցները

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի է ունեցել բասկետբոլի 2024թ. Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Տղամարդկանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հավաքականների հետ: Հանդիպումները կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Մոնակոյի, Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 23-ից 28-ը Ալբանիայի Էլբասան քաղաքում:

Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը ընդգրկվել է B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 12-ից 21-ը Ռումինիայի Պիտեշտ քաղաքում:

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հայտնվել է С դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում:

Կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն էլ ընդգրկվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Նորվեգիայի, Ալբանիայի, Անդորրայի թիմերի հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 25-ից հունիսի 30-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում