22:37  ,  5 փետրվարի, 2024

Սեւակ Քեթենջյանը՝ բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ

Այս տարվա ամռանն անցկացվելիք բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Սևակ Քեթենջյանը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Քեթենջյանը Բեյրութի Հ․Մ․Ը․Մ․-ի նախկին բասկետբոլիստ է: Այդ ակումբում գրանցել է մի շարք հաջողություններ: 2018 թվականին նա դարձել է Լիբանանի չեմպիոն և գավաթակիր: Որպես մարզիչ՝ 2022-2023-ին ընդգրկված է եղել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականների մարզչական շտաբում՝ օգնելով Զորիկ Իսաջանիին:

2023-ին մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 23-28-ը Ալբանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում