13:15  ,  5 փետրվարի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ ԻՆՏԵՐմինատորները (ֆոտո)

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Թուրինի «Յուվենտուսի» դեմ տնային հանդիպումից՝ գրառոլով․ «ԻՆՏԵՐմինատորները»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն Իտալիայի առաջնության  23-րդ տուրի խաղում հաղթել էր 1:0 հաշվով։

Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը, զգուշացվել դեղին քարտով։ «Ինտերը» (22 խաղ) 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» (23 խաղ) երկրորդն է՝ 53 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում