22:21  ,  3 փետրվարի, 2024

Մանուէլ Պետրոսյանը՝ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մանուէլ Պետրոսյանը, որը նաեւ իրավունք է ստացել մասնակցելու արագ շախմատի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում