21:11  ,  1 փետրվարի, 2024

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգումը, որը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Տասնյակում են նաեւ ամերիկացիներ Ֆաբիանո Կարունանան ու Հիկարու Նակամուրան, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի Ուեսլի Սոն, չինացի Յի Վեյը ամերիկացի Լենիեր Դոմինգեսը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը 24-րդն է։

Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր տեղն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը (լուսանկարում), որը 50-րդն է։ Գաբրիել Սարգսյանը 60-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը 97-րդն է, Հրանտ Մելքումյանը 98-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում