19:39  ,  1 փետրվարի, 2024

Լեւոն Բաբուջյանը երկրորդ տեղ է գրավել Իրանում անցկացված մրցաշարում

Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտվեց «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, զբաղեցրեց երկրորդ տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Վլադիմիր Շահինյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 7-րդ տեղը։

Մրցաշարի B խմբում Ռադիկ Աբրահամյանը, 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, զբաղեցրեց երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում