17:03  ,  31 հունվարի, 2024

Բռնցքամարի Հայաստանի թիմերը հավաք են սկսել Ծաղկաձորում

Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները Կարեն Աղամալյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ Ծաղկաձորում սկսել են ֆիզպատրաստության հավաք, որը կտևի մինչև փետրվարի 12-ը։ Տղամարդկանց թիմի հավաքին մասնակցում է 24, իսկ կանանց թիմի հավաքին՝ 5 բռնցքամարտիկ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Ծաղկաձորյան հավաքին կհետևի ևս մեկ ուսումնամարզական հավաք` արդեն Երեւանի «Օլիմպավանում»։

Այս օրերին Հայաստանի ևս 4 բռնցքամարտիկ Արթուր Մելքումյանի գլխավորությամբ կմեկնի Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում