10:50  ,  29 հունվարի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ Առա՛ջ, «Ինտեր» (ֆոտո)

Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում «Ֆիորենտինայի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրառելով․ «Առա՛ջ, «Ինտեր»»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» (21 խաղ) 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից» (22 խաղ)։ «Ֆիորենտինան» (21 խաղ) 6-րդն է՝ 34 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում