00:56  ,  23 հունվարի, 2024

«Ինտերը» հաղթեց «Նապոլիին» եւ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը (ֆոտո, վիդեո)

Միլանի «Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Նապոլիին»։

60-րդ րոպեից «Նապոլին» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն (տեսանյութ

Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։

47-ամյա իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» նվաճեց 5-րդ տիտղոսը։ Նա թիմը ղեկավարում է 2021 թվականից եւ նախքան այս նվաճել էր Իտալիական երկուական գավաթ եւ սուպերգավաթ։ «Ինտերը» 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում