22:21  ,  12 հունվարի, 2024

Իտալիայի Ա Սերիա․ Ամսվա լավագույն խաղացողը

«Միլանի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Անցած ամիս Կրիստիան Պուլիշիչը մասնակցել է 5 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Ֆեդերիկո Գատին («Յուվենտուս»), Ալբերտ Գուդմունդսոնը («Ջենոա»), Ռոմելու Լուկակուն («Ռոմա»), Մարկուս Տյուրամը («Ինտեր») եւ Ջոշուա Զիրկզեն («Բոլոնիա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում