00:57  ,  12 հունվարի, 2024

Իսպանիայի Սուպերգավաթ․ Եզրափակիչում՝ «Ռեալ» - «Բարսելոնա» (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում մրցեց «Օսասունայի» հետ եւ առավելության հասավ 2:0  հաշվով։

59-րդ րոպեին աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում կատալոնական թիմի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ

Եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել Մադրիդի «Աթլետիկոյին» (5:3):

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 2:0 

Ռոբերտ Լեւանդովսկի, 59, Լամին Յամալ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում