21:35  ,  30 դեկտեմբերի, 2023

«Ինտերը» 2 տարով երկարաձգեց պայմանագիրը Մխիթարյանի հետ (ֆոտո)

Միլանի «Ինտերն» ու Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեցին պայմանագիրը մինչեւ 2026թ․ հունիս։

Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022թ․ հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ 

«Ինտերը» երկարաձգել է պայմանագրերը նաեւ 26-ամյա իտալացի եզրային պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի (մինչեւ 2027թ․ հունիս) եւ 34-ամյա իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի հետ (մինչեւ 2025թ․ հունիս)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում