13:12  ,  25 դեկտեմբերի, 2023

Solo ed esclusivamente INTER․ Մխիթարյանի ներկայությունը հիշեցում է ներքին ուժի մասին, որը կարող է հաղթահարել ամեն արգելք

Միլանի «Ինտերի» երկրպագուների Solo ed esclusivamente INTER էջը սոցիալական ցանցերում դրվատանքով լի գրառումով գովաբանել է իտալական թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։

«Նրա ազգանունը, որն ավելի շատ բաղաձայն ունի, քան ձայնավոր, հնչում է պոեզիայի նման։ Դարերի միջով անցած երկրի գրկում նա ավելին է, քան ֆուտբոլիստ․ նա հույսի խորհրդանիշ է, ֆուտբոլին սիրահարվածի մարմնացում է։

Մխիթարյանն «Ինտերում» պարզապես խաղացող չէ․ նա նվիրվածության, ուժի եւ կրքի խորհրդանիշ է։ Նրա ներկայությունը մեծության գրավական է, ամեն ճակատամարտում համառ պայքարի անհրաժեշտության հիշեցում։ Մխիթարյանը պարզապես չեմպիոն չէ, նա ներշնչանք է, որը լուսավորում է նոր նվաճումների հասնելու ճանապարհը։ Խաղադաշտում Մխիթարյանը մարմնավորում է կիրքը ֆուտբոլային խաղի նկատմամբ։ Նրա ամեն հպումը գնդակին, ամեն վճռական անցումը վարպետության եւ նվիրվածության ձոն է։ Նրա ներկայությունը հիշեցում է ներքին ուժի մասին, որը կարող է հաղթահարել ամեն արգելք։ Մխիթարյանը լուռ առաջնորդ է։ Նրա հավատարմությունը թիմին ծանր ժամանակներում փարոս է թիմակիցների համար։ «Ինտերը» նրա մեջ գտել է ոչ միայն անսովոր տաղանդի, այլեւ առաջատարի, որը բարձրացնում է մյուսներին իր վճռականությամբ եւ մեծությամբ։

Նրա առաջընթացի պատմությունը Հայստանից մինչեւ Եվրոպա եւ Բրազիլիա վառ վկայություն է, որ համառությունն է երազանքներն իրականություն դարձնելու բանալին։ Մխիթարյանն այս «Ինտերի» հուզական հենասյուներից մեկն է, երբ խաղադաշտի կենտրոնում պայքարում է գնդակի համար, վերադարձնում է այն եւ վերսկսում թիմի գրոհը բարձր արագությամբ ու տեխնիկայով, որից քչերն ունեն։ Նա նվագում է մի սիմֆոնիա, որն արձագանքում է «Ինտերի» երկրպագուների սրտերում։ Այս ֆուտբոլիստի մեծությունը հնարավոր չէ փոխանցել բառերով։ Աստված օրհնի 2022թ․ հուլիսի 2-ը, երբ «Ինտերը» ձեռք բերեց այս չեմպիոնին»։

Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվու է, որ միլանյան ակումբը կերկարաձգի համագործակցությունը նրա հետ մինչեւ 2025թ․ հունիս։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում