17:58  ,  11 դեկտեմբերի, 2023

Զլատան Իբրահիմովիչը վերադարձավ «Միլան»

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձավ իտալական «Միլան»։ Նա դարձել է ակումբի սեփականատիրոջ ավագ խորհրդականն ու օպերացիոն գործընկերը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

42-ամյա Իբրահիմովիչն այս ամռանն է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Նրա վերջին ակումբը «Միլանն» էր։

1999 թվականից սկսած պրոֆեսիոնալ կարիերայում Իբրահիմովիչը հանդես է եկել նաեւ շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուսում» եւ «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»։

Իբրահիմովիչը  819 խաղում խփել է 493 գոլ, կատարել  201 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English