17:35  ,  11 դեկտեմբերի, 2023

Սերժ Գնաբրին բաց կթողնի 2-3 ամիս

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սերժ Գնաբրին բաց կթողնի 2-3 ամիս, հաղորդում է Sport1.de-ն։

28-ամյա ֆուտբոլիստը ձախ աճուկի վնասվածք է ստացել, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Գնաբրին բաց կթողնի առաջիկա հանդիպումները։

Գնաբրին վնասվածքը ստացել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում, «Բավարիան» պարտվել էր 1:5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում