16:47  ,  11 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» չի երկարաձգի պայմանագիրը Անտոնի Մարտիալի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի երկարաձգի պայմանագիրը 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի հետ, հաղորդում է twitter.com/David_Ornstein-ը։

Անտոնի Մարտիալի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Եթե հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ լինի, «Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Մարտիալի տրանսֆերը։

Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մարտիալի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում