15:18  ,  11 դեկտեմբերի, 2023

Վարդան Մինասյանը հաջողություն է մաղթել Արաս Օզբիլիսին ՀՖՖ նախագահի ընտրությունում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաջողություն է մաղթել ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում։

«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին։ Կարեւոր է նաեւ, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՔԵԶ ԱՐԱԶ!»,- Ինստագրամում գրել է Վարդան Մինասյանը։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու։ Մյուս թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով