14:38  ,  11 դեկտեմբերի, 2023

ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը (ֆոտո)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է դեկտեմբերի 12-22 Սաուդյան Արաբիայում անցկացվելիք աշխարհի ակումբային առաջնության պաշտոնական գնդակը։

Առաջնությանը կմասնակցեն անգլիական «Մանչեսթեր Սիթին», բրազիլական «Ֆլումինենսեն», սաուդյան «Ալ Իթիհադը», ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը», եգիպտական «Ալ Ահլին», մեքսիկական «Լեոնը» եւ նորզելանդական «Օքլենդ Սիթին»։

Изображение

Անցած տարի տիտղոսը նվաճել էր Մադրիդի «Ռեալը», որը եզրափակիչում հաղթել էր սաուդյան «Ալ Հիլյալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս