11:52  ,  11 դեկտեմբերի, 2023

Ռոբերտ Արզումանյանը՝ Օլիվիե Ժիրուի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը Միլանում հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի եւ «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուի եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նա լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։

Ռոբերտ Արզումանյանը Միլանում ներկա է եղել Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ինտեր» - «Ուդինեզե» հանդիպմանը։ 4:0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում