11:12  ,  11 դեկտեմբերի, 2023

ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզի նախընտրական ասուլիսը (ուղիղ)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը ասուլիսում ներկայացնում է հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը։

«Վճռական եմ տարիների կուտակածս փորձը ներդնել և ծառայեցնել հանուն հայկական ֆուտբոլի զարգացման։

Ասուլիսի ընթացքում կանդրադառնամ ոլորտի արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ֆուտբոլի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին, կներկայացնեմ հայկական ֆուտբոլի զարգացման իմ ծրագիրը, ռազմավարությունը, նպատակները և սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ավելի վաղ գրել է Արաս Օզբիլիզը ֆեյսբուքյան էջում։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։ Ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով