23:14  ,  10 դեկտեմբերի, 2023

Roma Citta Aperta․ Տիգրան Հարությունյանը բաժանել է 1-3-րդ տեղերը

Իտալիայում անցկացված Roma Citta Aperta մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը բաժանել է 1-3-րդ տեղերը։ Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։

Հնդկաստանի ներկայացուցիչներ Ն․Ռ․ Վիսախը եւ Ռ․ Գ․ Կրիշնան նույնպես վաստակել են 7-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշով Տիգրան Հարությունյանը երրորդն է։

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է նաեւ միջազգային վարպետ Վահե Վահե Դանիելյանը, որը վաստակել է 5,5 միավոր, բաժանել է 15-25-րդ տեղերը եւ լրացուցիչ ցուցանիշով գրավել է 17-րդ տեղը։

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում