21:11  ,  10 դեկտեմբերի, 2023

Խոսեպ Գվարդիոլա․ Էրլինգ Հոլանդը բացակայում էր վնասվածքի պատճառով

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չէր ընդգրկվել հայտացուցակում «Լուտոն Թաունի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հանդիպմանը։

«Էրլինգն ունի վնասվածք՝ ոտնաթաթի ոսկորների սթրեսային ռեակցիա։ Նախորդ խաղից հետո էր նա զգացել այդ խնդիրը։ Էրլինգն առայժմ չի կարող խաղալ։ Չգիտեմ՝ թե քանի խաղ բաց կթողնի։

Էրլինգը կարեւոր խաղացող է, բայց մրցաշրջանի ընթացքում լինում են վնասվածքներ, որակազրկումներ, տարբեր խնդիրներ։ Մենք պետք է հարմարվենք այդ ամենին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի նորեկ «Լուտոն Թաունին» պարտության էր մատնել 2:1 հաշվով կիսապաշտպաններ Բերնարդու Սիլվայի եւ Ջեք Գրիլիշի գոլերի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում