16:22  ,  10 դեկտեմբերի, 2023

Մարկոս Ալոնսոն կհեռանա «Բարսելոնայից»

32-ամյա իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն հաջորդ ամռանը կհեռանա Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից»։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Մարկոս Ալոնսոն դժգոհ է իսպանացի Չավիի գլխավորած թիմում քիչ խաղաժամանակ ստանալուց։ Կողմերը մտադիր չեն երկարաձգել համագործակցությունը։ Նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկոս Ալոնսոն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ անցկացնելով 299 րոպե։ Այժմ նա վերականգնվում է մեջքի վնասվածքից հետո։

Մարկոս Ալոնսոն 2022 թվականին Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Բարսելոնա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում