15:52  ,  10 դեկտեմբերի, 2023

«Վեստ Արմենիան» ու «Ալաշկերտը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում «Վեստ Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ռուսաստանցի պաշտպան Վիտալի Ուստինովը։

«Վեստ Արմենիային» պարտությունից փրկեց Սարգիս Մեթոյանի գոլը։

«Ալաշկերտը» 32 միավորով 5-րդն է, «Վեստ Արմենիան» 8-րդ տեղում է՝ 17 միավոր։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1:1

Սարգիս Մեթոյան, 78 - Վիտալի Ուստինով, 18

Դեկտեմբերի 9

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3

Միքայել Միրզոյան, 90+9 - Մոհամեդ Յատարա, 22, 11մ, Տենտոն Իենե, 38, 45+7

«Վան» - «Շիրակ»՝ 4:0

Բենիկ Հովհաննիսյան, 52, Օլաոլուվա Օետունդե, 64, Արման Մկրտչյան, 80, Սերյոժա Ուրուշանյան, 90

Դեկտեմբերի 8

ԲԿՄԱ - «Նոա»՝ 0:2

Արթուր Միրանյան, 6, Էդգար Մովսեսյան, 74

Դեկտեմբերի 11

«Փյունիկ» - «Արարատ»՝ 14:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով