10:15  ,  11 դեկտեմբերի, 2023

Տեն Հագ․ Հիասթափված եւ զայրացած եմ

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է «Բորնմուտից» կրած 0:3 հաշվով տնային պարտությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի խաղում։

«Կայուն լինելու համար մենք այնքան էլ լավ թիմ չենք։ Իրավիճակը շտկելու համար պետք է թիմային աշխատանք։ Մենք պետք է կատարելագործվենք, ավելի կոշտ գործենք, որպեսզի հանդիպման հենց սկզբից լինենք պայքարի մեջ։

Շատ հեշտ գոլ բաց թողեցինք հենց առաջին րոպեներին։ Այդպես պետք է չլինի։ Ես հիասթափված եւ զայրացած եմ։ Հույս ունեի, որ կզարգացնենք նախորդ տուրում «Չելսիի» դեմ ցուցադրած արդյունքն ու տրամադրվածությունը»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Նախորդ տուրում մանչեսթերյան թիմը «Չելսիին» հաղթել էր 2:1 հաշվով։

Պրեմիեր լիգայի 16 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 27 միավորով 6-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում