09:07  ,  11 դեկտեմբերի, 2023

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Ուկրաինայի հավաքականի խաղացողին

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» եւ Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Սուդակովին, հաղորդում է TuttoJuve-ն։

«Յուվենտուսը» պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն եվրո։ Իտալական ակումբը պատրաստ է նաեւ դիտարկել կես տարվա վարձակալության տարբերակը հաջորդ ամռանը տրանսֆերը գնելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Գեորգի Սուդակովը «Շախտյորի» հետ մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Գեորգի Սուդակովի խաղին հետեւում են նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», պորտուգալական «Բենֆիկան», անգլիական «Բրայթոնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում