15:05  ,  10 դեկտեմբերի, 2023

Մրցավարը դանակով հարվածել է ֆուտբոլիստին

Արգենտինացի ֆուտբոլային մրցավար Ռեմիխիո Արմոան ձերբակալվել է հանդիպման ժամանակ ֆուտբոլիստին դանակով հարվածելու համար, հաղորդում է Goal.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինայի Միսիոնես նահանգում անցկացված երիտասարդկան թիմերի մրցախաղի ժամանակ։

Վիճաբանության ժամանակ ֆուտբոլիստները շրջապատել են մրցավարին, որը գրպանից հանել է դանակը, հարվածել խաղացողներից մեկի կրծքավանդակին եւ դիմել փախուստի։ Ֆուտբոլիստի կյանքը հաջողվել է փրկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում