12:03  ,  10 դեկտեմբերի, 2023

Հենրիխ Մխիթարյան․ Տրանսֆորմերները «Սան Սիրոյում» (ֆոտո)

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել «Ուդինեզեի» դեմ հաղթական խաղից՝ գրելով․ «Տրանսֆորմերները «Սան Սիրոյում»»։

«Ինտերը» հանդես է եկել «Տրանսֆորմերներ» ֆիլմի պրեմիերային նվիրված խաղաշապիկով։

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել է 4:0 հաշվով, Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

 «Ինտերը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում