10:41  ,  10 դեկտեմբերի, 2023

ՄԼՍ․ «Քոլամբուս Քրյուն» երրորդ անգամ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

«Քոլամբուս Քրյուն» նվաճեց հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ի տիտղոսը՝ եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնելով «Լոս Անջելեսին»։

Կանոնավոր առաջնությունում «Քոլամբուս Քրյուն» գրավել էր երրորդ տեղը, «Լոս Անջելեսը»՝ 8-րդ տեղը։

«Քոլամբուս Քրյուն» երրորդ անգամ դարձավ ՄԼՍ-ի փլեյ-օֆֆի հաղթող։ Նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2020-ին՝ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով «Սիեթլ Սաունդերսին»։

ՄԼՍ, եզրափակիչ

«Քոլամբուս Քրյու» - «Լոս Անջելես»՝ 2:1

Կուչո Էրնանդես, 33, 11մ, Յավ Իեբոա, 37 - Դենի Բուանգա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում