11:07  ,  10 դեկտեմբերի, 2023

«Աստոն Վիլայի» եւ Էմերիի ռեկորդը

Անգլիական «Աստոն Վիլան» ակումբային ռեկորդ է գրանցել։ Պատմության մեջ առաջին անգամ այս թիմը Պրեմիեր լիգայում 15 անընդմեջ տնային հաղթանակ է տարել։ Իսպանացի Ունաի Էմերին ակումբի 149 տարվա պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչն է, որին հաջողվում է այդպիսի ցուցանիշ գրանցել։

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Աստոն Վիլան» 1:0 հաշվով առավելության է հասել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ, որին էլ նախորդ անգամ պարտվել էր սեփական խաղադաշտում 2:4 հաշվով։

Դրանից հետո «Աստոն Վիլան» Պրեմիեր լիգայի հանդիպումներում տանը հաղթել է «Քրիսթալ Փելասին» (1:0), «Բորնմուտին» (3:0), «Նոթինգեմ Ֆորեսթին» (2:0), «Նյուքասլ Յունայթեդին» (3:0), «Ֆուլհեմին» (1:0), «Տոտենհեմին» (2:1), «Բրայթոնին» (2:1), «Էվերտոնին» (4:0), «Քրիսթալ Փելասին» (3:1), «Բրայթոնին» (6:1), «Վեստ Հեմին» (4:1), «Լուտոն Թաունին» (3:1), «Ֆուլհեմին» (3:1), «Մանչեսթեր Սիթին» (1:0) եւ «Արսենալին» (1:0)։

Հաջորդ խաղում Ունաի Էմերիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում դեկտեմբերի 17-ին կհյուրընկալվի «Բրենթֆորդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում